0
Հավանումներ
Զամբյուղ

Գաղտնիության քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ` ՙՅուրաքանչյուր ոք՚, ՙՕգտատեր՚, ՙԴուք՚ կամ ՙՁեր) վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն: Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է www.lumiere.am/կայքի (այսուհետ` ՙԿայք՚) օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները: Սույն գաղտնիութան քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները:
  1. Անձնական տվյալների հավաքագրում

    Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները: Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքագրում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների միջոցով կամ մեր սպասարկման կենտրոն Ձեր կատարած զանգի միջոցով:

  2. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները

    Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`


    • ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
    • Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար, կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
    • Ձեր հաշիվը կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
    • մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
    • մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
    • մեր պայմանները և դրույթները իրականացնելու համար:
  3. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը

    Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք վարձում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների Ձեր անունից գործառնությունների իրականացնելու նպատակով, ինչպես օրինակ՝ պատվերների համալրում և պահեստավորում, առաքում, փոստային կամ էլ.փոստային նամակների ուղարկում, հաճախորդների ցանկից կրկնվող տեղեկատվության վերացում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:

  4. Գործող օրենք և իրավասություն

    Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

  5. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն

    Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով: Սույն գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:

Հարցումը հաջողությամբ կատարված է

Դուք արդեն բաժանորդագրված եք

Տվյալ ապրանքն այս պահին առկա չէ

Ծառայությունը այս պահին անասանելի է
խնդրում ենք փորձել մի փոքր ուշ

Գնումը հաջողությամբ կատարված է

Շնորակալւթյուն գնումների համար