0
Հավանումներ
Զամբյուղ
Lumiere Optics-ի մասին
LUMIERE OPTICS

Lumiere Optics-ի մասին

Դեկ․ 10, 2021

«Lumiere Optics» խանութ-սրահների ցանցի պատմությունը սկսվել է 2009 թվականին` ի սկզբանե ստանալով «Kargin Optics» անվանումը: Այսօր Lumiere Optics-ն ունի 8 մասնաճյուղ Երևան քաղաքում՝ հանդիսանալով օպտիկական բարձրակարգ ծառայություններ մատուցող առաջատար խանութ-սրահների ցանցերից մեկը Հայաստանում: 

«Lumiere Optics» խանութ-սրահների ցանցը առաջիններից էր, որ հայ սպառողներին առաջարկեց հետևյալ ծառայությունները օպտիկայի բնագավառում` 

  • տեսողության ախտորոշում,
  • օպտիկական շրջանակների և ոսպնյակների ընտրություն,
  • օպտիկական ակնոցի պատրաստում,
  • արևային ակնոցների բարձրորակ և լայն տեսականի,
  • ակնոցների վերանորոգում մասնագիտացված լաբորատորիայում,
  • կոնտակտային ոսպնյակների ընտրություն,
  • տեսողության ապարատային բուժում ՎիզատրոնիկՄ3սարքի միջոցով:

Մեր խանութ-սրահներում ակնաբանական ծառայություններ են մատուցում մասնագիտական մեծ փորձ ունեցող լիցենզավորված ակնաբույժներ, ովքեր ստուգումը իրականացնում են ժամանակակից սարքավորումների միջոցով:  

Կարևորելով մեր յուրաքանչյուր հաճախորդի առողջությունը՝ մեր խանութ-սրահներում առաջարկվում են միայն օրիգինալ տեսականի շուրջ 50 աշխարհահռչակ ապրանքանիշներից, ինչպիսիք են՝ Ray-Ban, Tom Ford, Dolce&Gabanna, Persol, Giorgio Armani, Vogue, Ermenegildo Zegna,Chopard, Versace, Prada, Valentino, Dunhill, Bulgari, Burberryև այլն՝ ամենամեծ և մշտապես թարմացվող տեսականին՝ համապատասխան նորաձևության վերջին միտումներին և հաճախորդների պահանջներին: 


 

Հարցումը հաջողությամբ կատարված է

Դուք արդեն բաժանորդագրված եք

Տվյալ ապրանքն այս պահին առկա չէ

Ծառայությունը այս պահին անասանելի է
խնդրում ենք փորձել մի փոքր ուշ

Գնումը հաջողությամբ կատարված է

Շնորակալւթյուն գնումների համար