Versace | MOD 4391 1311/6G
Կոդ: 00-0034012



Դեմքի ձևը
Իտալական Versace ապրանքանիշի բարձր նորաձևության փորձը փայլում է ձեռագործ ակնոցների հավաքածուներում, որոնք ներկայացնում են ապրանքանիշին ներհատուկ հմայքը և ճոխությունը: Versace ակնոցները պատրաստվում են բարձրորակ, երկարադիմացկուն ացետատից, չժանգոտվող պողպատից և տիտանից:
MOD 4391 1311/6G մոդելը ունի pilot շրջանակի ձև՝ թափանցիկ մոխրագույն երանգով։ Մոխրագույն ոսպնյակները ամբողջությամբ ծածկում են ակնոցի դիմային հատվածը և ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Շրջանակը պատրաստված է պրոպիոնատից՝ նեյլոնե հիմքով պլաստիկ, որն ամուր է, ճկուն, թեթև և հիպոալերգիկ: Պոչիկների վրայի Versace ապրանքանիշի հայտնի լոգոն՝ ոսկեգույն մեդուզան, ակնոցին հաղորդում է գրավչություն և շքեղություն: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































