Versace | MOD 4361 5217/73
Կոդ: 00-00027593



Դեմքի ձևը
Իտալական Versace ապրանքանիշի բարձր նորաձևության փորձը փայլում է ձեռագործ ակնոցների հավաքածուներում, որոնք ներկայացնում են ապրանքանիշին ներհատուկ հմայքը և ճոխությունը: Versace ակնոցները պատրաստվում են բարձրորակ, երկարադիմացկուն ացետատից, չժանգոտվող պողպատից և տիտանից:
MOD 4361 5217/73 մոդելի ուղղանկյունաձև շրջանակով ակնոցը աչքի է ընկնում իր սև և շագանակագույն երանգների համադրությամբ։ Մուգ շագանակագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Այն պատրաստված է բարձրորակ և թեթև պլաստիկից` ացետատից։ Պոչիկների վրայի Versace ապրանքանիշի հայտնի լոգոն՝ ոսկեգույն մեդուզան, հաղորդում է գրավչություն և շքեղություն: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ



















































