
Versace | MOD 2168 1377/T3
Կոդ: 00-0034011



Դեմքի ձևը
Իտալական Versace ապրանքանիշի բարձր նորաձևության փորձը փայլում է ձեռագործ ակնոցների հավաքածուներում, որոնք ներկայացնում են ապրանքանիշին ներհատուկ հմայքը և ճոխությունը: Versace ակնոցները պատրաստվում են բարձրորակ, երկարադիմացկուն ացետատից, չժանգոտվող պողպատից և տիտանից:
MOD 2168 1377/T3 մոդելի ամբողջական շրջանակով արևային ակնոցը ունի սև երանգ, cat-eye շրջանակի ձև և պատրաստված է բարձրորակ ու թեթև մետաղից։ Մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Շրջանակի ծայրերին պատկերված է Versace ապրանքանիշի հայտնի լոգոն՝ ոսկեգույն մեդուզան, որը ակնոցին հաղորդում են գրավչություն և շքեղություն: Քթի բարձիկների վրա նշված է բրենդի անվանումը, որոնք նաև կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































