Tom Ford | TF 1081 01D
Կոդ: 00-0034363



Դեմքի ձևը
Իտալական Tom Ford ապրանքանիշի արևային և օպտիկական ակնոցները համադրում են վինտաժ և ժամանակակից ոճերը՝ վստահելով բարձրորակ նյութերի և նուրբ դետալների ընտրությունը աշխարհահռչակ Marcolin ընկերությանը։ Ակնոցները առանձնանում են պոչիկները և շրջանակը միացնող նրբագեղ, մետաղե «T» դետալի շնորհիվ։
Frances TF 1081 01D արևային ակնոցի քառակուսաձև շրջանակը պատրաստված է ացետատից՝ թեթև և հիպոալերգիկ պլաստիկից: Ակնոցի մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Փայլուն սև և թափանցիկ մոխրագույն երանգների ու պոչիկների վրա արծաթագույնով նշված «T» նուրբ դետալի համադրությունը ավելի է ընդգծում տղամարդային անհատականությունը և էլեգանտությունը, հաղորդում գրավչություն և շքեղություն: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































