
Ray-Ban | RB 8247 9216/58
Կոդ: 00-0032292



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
RB 8247 9216/58 արևային ակնոցն ունի կանաչ ոսպնյակներ և բարակ ոսկեգույն շրջանակ՝ պատրաստված տիտանից, որը համարվում է ամենադիմացկուն և ամենաթեթև մետաղի մատերիալներից մեկն աշխարհում: Պոչիկների ծայրերը պատրաստված են ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ) և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը հարմարավետ է նստում ականջների հետևում։ Ակնոցի ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Դրանք նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Կամրջակի և պոչիկների վրայի նուրբ փորագրությամբ ոճային դետալները էլ ավելի գրավիչ են դարձնում ակնոցի դիզայնը: Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































