Առկա չէ
Ray-Ban | RB 4394-M 602/71

Ray-Ban | RB 4394-M 602/71

Կոդ: 00-0030544

112,000 AMD
ԲրենդRay-Ban
ՆյութՊլաստիկ
Շրջանակի գույնԿարմիր
Ակնոցի ոսպնյակի չափ61mm
Կամրջակի չափ14mm
Պոչիկի չափ145mm

Դեմքի ձևը

ՔառակուսիԱդամանդաձև

Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։ 

Ray-Ban ապրանքանիշի Scuderia Ferrari հավաքածուն մարմնավորում է նորարարությունն ու ազատ ոճը՝ ոգեշնչված իտալական Ֆորմուլա 1-ի լեգենդար մրցարշավային մեքենաների դիզայներական լուծումներից: 

RB 4394-M մոդելը ունի Ray-Ban Liteforce շրջանակ, ինչը նշանակում է, որ պատրաստված է հիպոալերգիկ և թեթև թերմոպլաստիկից։ Ակնոցին սպորտային տեսք է հաղորդում Scuderia Ferrari-ի խորհրդանշական լոգոն, շրջանակի դիմային հատվածի փայլատ կարմիր երանգի և պոչիկների սև գույնի յուրօրինակ համադրությունը: Կանաչ ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Հեռախոսահամարը պատճենվեց
Ray-Ban | RB 4394-M 602/71 | Lumiere