
Ray-Ban | RB 4105 601/58 Folding Wayfarer
Կոդ: 00-0028494



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
Մոդելավորելով լեգենդար Ray-Ban Wayfarer Classics արևային ակնոցը՝ ապրանքանիշը ստեղծել է ակնոցի ծալվող դիզայն՝ դարձնելով այն ավելի պրակտիկ։ RB 4105 601/58 մոդելն ունի սև, քառակուսաձև շրջանակ՝ պատրաստված պրոպիոնատից՝ նեյլոնե հիմքով պլաստիկ, որն ամուր է, ճկուն, թեթև և հիպոալերգիկ։ Կանաչ ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ



















































