Ray-Ban | RB 3637 9196/G3
Կոդ: 00-0030372



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
RB 3637 9196/G3 արևային ակնոցն աչքի է ընկնում ոսկեգույն շրջանակով և մոխրագույն chromance ոսպնյակներով, որոնք ունեն հակառեֆլեկտիվ վեցշերտ ծածկույթ՝ ապահովելով հստակ տեսողություն և պաշտպանություն տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից։ Ակնոցի կլոր շրջանակը ունի թեթև և երկարադիմացկուն մետաղե պոչիկներ, իսկ դրանց ծայրերը ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ) են պատրաստված և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը հարմարավետ է նստում ականջների հետևում։ Կամրջակի և պոչիկների վրայի նուրբ փորագրությամբ ոճային դետալները էլ ավելի գրավիչ են դարձնում ակնոցի դիզայնը: Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ


















































