
Ray-Ban | RB 3597 9246/87
Կոդ: 00-0030971


Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
Ray-Ban Wings արևային ակնոցի մոդելը աչքի է ընկնում ոսպնյակների և քթի բարձիկների յուրօրինակ ձևով։ RB 3597 9246/87 ոսկեգույն, pilot շրջանակի ձևով մոդելը ունի արցունքաձև ոսպնյակներ, որոնց վրա ոսկեգույնով նշված է լեգենդար Wings լոգոն։ Ակնոցի մուգ մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պոչիկների սև ծայրերը պատրաստված են պլաստիկից և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը հարմարավետ է նստում ականջների հետևում։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































