Ray-Ban | RB 3557 9196/31
Կոդ: 00-00049681



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
RB 3557 9196/31 արևային ակնոցն ունի կանաչ ոսպնյակներ, բարակ ոսկեգույն շրջանակ և կրկնակի կամրջակ: Ակնոցի քառակուսաձև շրջանակը ունի թեթև, դիմացկուն և բարակ մետաղե պոչիկներ, իսկ դրանց թափանցիկ ծայրերը ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ) են պատրաստված և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը հարմարավետ է նստում ականջների հետևում։ Ակնոցը ունի արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող երրորդ կատեգորիայի ոսպնյակներ, ինչը նշանակում է, որ Ձեր աչքերը 100%-ով պաշտպանված են վտանագավոր ճառագայթներից։ Կամրջակի և պոչիկների վրայի նուրբ փորագրությամբ ոճային դետալները էլ ավելի գրավիչ են դարձնում ակնոցի դիզայնը: Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































