
Ray-Ban | RB 3538 186/71
Կոդ: 00-00029228



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
Ray-Ban Clubmaster հանրաճանաչ դիզայնի նմանողությամբ՝ RB 3538 186/71 արևային ակնոցը ներկայացվում է նոր՝ բարակ և թեթև մետաղական դիզայնով: RB 3538 186/71 մոդելի քառակուսաձև, ամբողջական շրջանակով ակնոցը ունի սև գույն, իսկ պոչիկների վրա փորագրված ապրանքանիշի անվանումը ակնոցին հաղորդում են գրավչություն և շքեղություն։ Կանաչ ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պոչիկների ծայրերը պատրաստված են պլաստիկից, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում: Քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































