
Ray-Ban | RB 3138 9241/R5
Կոդ: 00-0032305



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
Aviator Shooter հավաքածուի RB 3138 9241/R5 մոդելը կրում է դասական համարվող Aviator դիզայնի առանձնահատկությունները (արցունքաձև ոսպնյակներ, կրկնակի կամրջակ), սակայն տարբերվում է ացետատե, մուգ կանաչ երանգի երրորդ կամրջակով և ոսպնյակների մեջտեղի հատվածում բարակ մետաղե կլորակով։ Այն ունի ոսկեգույն մետաղե շրջանակ, իսկ պոչիկների վրա փորագրված է ապրանքանիշի լոգոն։ Ակնոցի ոսպնյակները ունեն կապույտ երանգ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պոչիկների ծայրերը՝ մուգ կանաչ երանգով, պատրաստված են պլաստիկից և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Քթի բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































