
Ray-Ban | RB 2140 1359/31
Կոդ: 00-0027947



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
Ray-Ban Wayfarer Classic մոդելը արևային ակնոցների պատմության մեջ ամենահայտնի մոդելներից է: RB 2140 1359/31 Wayfarer արևային ակնոցն ունի քառակուսաձև, սև և շագանակագույն երանգների համադրությամբ շրջանակ՝ 20 աստիճան թեքությամբ։ Ակնոցի կանաչ ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ շրջանակը պատրաստված է ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ)։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ



















































