Ray-Ban | RB 1972 9196/31 54
Կոդ: 00-00041837



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
RB 1972 9196/31 54 ակնոցն ունի ութանկյունաձև շրջանակ՝ ոսկեգույն երանգով։ Ակնոցի կանաչ ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Մոդելը պատրաստված է թեթև, դիմացկուն մետաղից, իսկ պոչիկների ծայրերը ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ) են պատրաստված և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Կամրջակի և պոչիկների վրայի նուրբ փորագրությամբ ոճային դետալները էլ ավելի գրավիչ են դարձնում ակնոցի դիզայնը։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































