Ray-Ban | RB 0316S 990/31
Կոդ: 00-0034023



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
Ray-Ban Mega Clubmaster-ը օրիգինալ Clubmaster-ի համարձակ էվոլյուցիան է՝ ավելի լայն հոնքագծով (browline) և ավելի հաստ պոչիկներով։ RB 0316S 990/31 արևային ակնոցի մոդելը ունի սև, շագանակագույն և ոսկեգույն երանգների համադրությամբ շրջանակ, որը պատրաստված է ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ)։ Ակնոցի շրջանակի վերևի հատվածը ավելի լայն է, իսկ ստորին հատվածը ու կամրջակը բարակ են և եզերված ոսկեգույնով։ Կանաչ ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի վտանագավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ
















































