
Ray-Ban Junior | RJ 9506S 223/T5
Կոդ: 00-0034279



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
RJ 9506S 223/T5 մանկական արևային ակնոցը հայտնի Ray-Ban Aviator մոդելի կրկնօրինակն է՝ փոքր չափերով և նախատեսված երեխաների համար: RJ 9506S 223/T5 մոդելը ունի ոսկեգույն, բարակ, մետաղե շրջանակ` կրկնակի կամրջակով և արցունքաձև ոսպնյակներով։ Ակնոցի շագանակագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն։ Պոչիկների ծայրերը պատրաստված են պլաստիկից և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Քթի բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ









































