
PRADA | SPS 05Y DG0-02G
Կոդ: 00-0033585



Դեմքի ձևը
Prada ապրանքանիշի ակնոցները կրում են իտալական բարձր նորաձևության շքեղ և բացառիկ ժառանգությունը: Prada ակնոցների հավաքածուները մարմնավորում են նրբագեղության, էլեգանտության և բացարձակ որակի կատարյալ սինթեզ:
Linea Rossa հավաքածուի SPS 05Y DG0-02G արևային ակնոցն ունի քառակուսաձև շրջանակ՝ փայլատ սև գույնով։ Մոդելը պատրաստված է ճկուն, թեթև և հիպոալերգիկ պլաստիկից: Ակնոցի մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Պոչիկների վրա կարմիր գույնով նշված Prada ապրանքնանիշի անվանումը ակնոցին հաղորդում է գրավչություն և շքեղություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































