
PRADA | SPR 24X 2AU-6S1
Կոդ: 00-00028588



Դեմքի ձևը
Prada ապրանքանիշի ակնոցները կրում են իտալական բարձր նորաձևության շքեղ և բացառիկ ժառանգությունը: Prada ակնոցների հավաքածուները մարմնավորում են նրբագեղության, էլեգանտության և բացարձակ որակի կատարյալ սինթեզ:
SPR 24X 2AU-6S1 արևային ակնոցն ունի ամբողջական, թիթեռնիկաձև (butterfly) շրջանակ՝ բաց և մուգ շագանակագույն երանգների համադրությամբ։ Ակնոցը պատրաստված է ացետատից (բարձրորակ, հիպոալերգիկ և թեթև պլաստիկ): Շագանակագույն երանգ ունեցող ոսպնյակները 100%-ով պաշտպանում են աչքերը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պոչիկների վրա նշված է Prada ապրանքանիշի լոգոն, որը ակնոցին հաղորդում է լրացուցիչ գրավչություն և շքեղություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































