
PRADA | SPR 23Y 1AB-5S0
Կոդ: 00-0028273



Դեմքի ձևը
Prada ապրանքանիշի ակնոցները կրում են իտալական բարձր նորաձևության շքեղ և բացառիկ ժառանգությունը: Prada ակնոցների հավաքածուները մարմնավորում են նրբագեղության, էլեգանտության և բացարձակ որակի կատարյալ սինթեզ:
SPR 23Y 1AB-5S0 արևային ակնոցն ունի ամբողջական, քառակուսաձև շրջանակ՝ սև երանգով, և հաստ պոչիկներ՝ վարդագույն, սև և շագանակագույն երանգների համադրությամբ։ Ակնոցը պատրաստված է ացետատից (բարձրորակ, հիպոալերգիկ և թեթև պլաստիկ): Մոխրագույն երանգ ունեցող ոսպնյակները 100%-ով պաշտպանում են աչքերը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պոչիկների վրա նշված է Prada ապրանքանիշի եռանկյունաձև լոգոն, որը ակնոցին հաղորդում է լրացուցիչ գրավչություն և շքեղություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































