
Polaroid | PLD 6173 807M9
Կոդ: 00-0030836



Դեմքի ձևը
Աշխարհում առաջինը՝ Polaroid ապրանքանիշը 1937 թվականից ի վեր արտադրում է պոլարիզացված ոսպնյակներով արևային ակնոցներ՝ մշտապես առաջարկելով արևային ակնոցների և շրջանակների բարձր որակ՝ համակցված գերժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով: PLD 6173 807M9 արևային ակնոցն ունի ամբողջական շրջանակ՝ վեցանկյունաձև ոսպնյակներով և կրկնակի կամրջակով։ Ակնոցի մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Polaroid ապրանքանիշի բոլոր արևային ակնոցների ոսպնյակները պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Սև, բարակ շրջանակը պատրաստված է բարձրորակ մետաղից, իսկ պոչիկների ծայրերի պլաստիկի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Դրանց վրա փորագրված ապրանքանիշի անվանումը և ծայրերին նշված բրենդի հայտնի կոնաձև ծիածանը ավելի գրավիչ են դարձնում ակնոցը: Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































