
Polaroid | PLD 4133 807M9
Կոդ: 00-0030869



Դեմքի ձևը
Աշխարհում առաջինը՝ Polaroid ապրանքանիշը 1937 թվականից ի վեր արտադրում է պոլարիզացված ոսպնյակներով արևային ակնոցներ՝ մշտապես առաջարկելով արևային ակնոցների և շրջանակների բարձր որակ՝ համակցված գերժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով: PLD 4133 807M9 մոդելը ունի ամբողջական, cat-eye շրջանակի ձև՝ փայլուն սև գույնով, և մոխրագույն ոսպնյակներ, որոնք ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Polaroid ապրանքանիշի բոլոր արևային ակնոցների ոսպնյակները պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Պոչիկների վրա ոսկեգույնով նշված է ապրանքանիշի անվանումը, իսկ կողքին՝ 3 փոքր արհեստական քարեր, որոնք ավելի գրավիչ են դարձնում ակնոցի դիզայնը և հաղորդում էլեգանտություն։ Շրջանակը պատրաստված է բարձրորակ պոլիկարբոնատից, որը ապահովում է ամրություն և հարմարավետություն կրման ժամանակ։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































