Առկա է
Polaroid | PLD 4065 086LA

Polaroid | PLD 4065 086LA

Կոդ: 00-0027654

28,000 AMD35,000 AMD
1
ԲրենդPolaroid
ՆյութՊլաստիկ
Շրջանակի գույնՇագանակագույն և սև
Ակնոցի ոսպնյակի չափ56mm
Կամրջակի չափ17mm
Պոչիկի չափ145mm

Դեմքի ձևը

Օվալ

Աշխարհում առաջինը՝ Polaroid ապրանքանիշը 1937 թվականից ի վեր արտադրում է պոլարիզացված ոսպնյակներով արևային ակնոցներ՝ մշտապես առաջարկելով արևային ակնոցների և շրջանակների բարձր որակ՝ համակցված գերժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով: 

PLD 4065 086LA մոդելի թիթեռնիկաձև (butterfly) շրջանակի ձևով արևային ակնոցը աչքի է ընկնում բաց և մուգ շագանակագույն երանգների համադրությամբ։ Ակնոցի շագանակագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Polaroid ապրանքանիշի բոլոր արևային ակնոցների ոսպնյակները պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Պոչիկների վրա նշված է ապրանքանիշի անվանումը, իսկ կողքին՝ ապրանքանիշի լոգոյի նմանողությամբ կոնաձև արհեստական քար, որը ավելի գրավիչ է դարձնում ակնոցի դիզայնը և հաղորդում էլեգանտություն։ Շրջանակը պատրաստված է բարձրորակ պլաստիկից, որը ապահովում է ամրություն և հարմարավետություն կրման ժամանակ։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Հեռախոսահամարը պատճենվեց
Polaroid | PLD 4065 086LA | Lumiere