
Polaroid | PLD 2129 2M6UC
Կոդ: 00-0030793



Դեմքի ձևը
Աշխարհում առաջինը՝ Polaroid ապրանքանիշը 1937 թվականից ի վեր արտադրում է պոլարիզացված ոսպնյակներով արևային ակնոցներ՝ մշտապես առաջարկելով արևային ակնոցների և շրջանակների բարձր որակ՝ համակցված գերժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով: PLD 2129 2M6UC մոդելի կլոր, ամբողջական շրջանակով արևային ակնոցը աչքի է ընկնում փայլատ շագանակագույն, սև և կանաչ երանգների համադրությամբ։ Ակնոցի կանաչ ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Polaroid ապրանքանիշի բոլոր արևային ակնոցների ոսպնյակները պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Շրջանակը պատրաստված է պոլիկարբոնատից, իսկ պոչիկների ծայրերը ավելի նեղ են և ռետինանման, ինչի շնորհիվ ապահովվում է ամրություն և հարմարավետություն կրման ժամանակ։ Դրանց վրա կանաչով նշված ապրանքանիշի անվանումը ակնոցին հաղորդում է գրավչություն: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































