
Polaroid | PLD 2112 2M2M9
Կոդ: 00-0029528



Դեմքի ձևը
Աշխարհում առաջինը՝ Polaroid ապրանքանիշը 1937 թվականից ի վեր արտադրում է պոլարիզացված ոսպնյակներով արևային ակնոցներ՝ մշտապես առաջարկելով արևային ակնոցների և շրջանակների բարձր որակ՝ համակցված գերժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով: PLD 2112 2M2M9 արևային ակնոցն ունի navigator շրջանակի ձև (քառակուսի ձևից դեպի ուղղանկյունաձև) և կրկնակի կամրջակ։ Ակնոցի մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Polaroid ապրանքանիշի բոլոր արևային ակնոցների ոսպնյակները պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Ոսկեգույն շրջանակը պատրաստված է բարձրորակ մետաղից, իսկ պոչիկների ծայրերի պլաստիկի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Դրանց վրա նշված ապրանքանիշի անվանումը ավելի շքեղ և գրավիչ է դարձնում ակնոցը: Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































