
Polaroid | PLD 2110 9N4C3
Կոդ: 00-0030779



Դեմքի ձևը
Աշխարհում առաջինը՝ Polaroid ապրանքանիշը 1937 թվականից ի վեր արտադրում է պոլարիզացված ոսպնյակներով արևային ակնոցներ՝ մշտապես առաջարկելով արևային ակնոցների և շրջանակների բարձր որակ՝ համակցված գերժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով: PLD 2110 9N4C3 մոդելի քառակուսաձև, ամբողջական շրջանակով արևային ակնոցը աչքի է ընկնում շագանակագույն և սև երանգների համադրությամբ։ Ակնոցի կանաչ ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Polaroid ապրանքանիշի բոլոր արևային ակնոցների ոսպնյակները պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Էկոլոգիապես մաքուր շրջանակը պատրաստված է հիպոալերգիկ պլաստիկից և, հետևաբար, ավելի թեթև է: Փոքր դետալները, ինչպիսիք են պոչիկները և շրջանակը միացնող մետաղե հատվածը և շրջանակի դիմային հատվածի արծաթագույն մետաղները էլեգանտ տեսք են հաղորդում ակնոցին։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































