
Persol | 649 1091/AN
Կոդ: 00-00043297



Դեմքի ձևը
Իտալական Persol բրենդի եզակի և ոճային դիզայներական լուծումները դարձրել են ապրանքանիշը լեգենդար և իտալական դիզայնի, որակի ու հավերժական նրբագեղության խորհրդանիշ:
649 մոդելը Persol ապրանքանիշի ամենաճանաչված դիզայնն է, որը առաջին անգամ ներկայացվել է 1957 թվականին: Ամբողջական շրջանակով արևային ակնոցի ոսպնյակները պատրաստված են քվարցից (հանքային բյուրեղից), որի շնորհիվ դրանք պաշտպանված են լինում քերծվածքներից և խազերից: Դրանք հանդես են գալիս շագանակագույն երանգով և ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից։ Պատրաստված լինելով ցելյուլոզայի ացետատից (թեթև և հիպոալերգիկ պլաստիկ)՝ մոդելը կրում է Persol-ի խորհրդանշական հատկանիշները, ներառյալ լեգենդար արծաթագույն աղեղանման նշանը, Meflecto համակարգը և Victor Flex կամրջակի ստեղծման տեխնոլոգիան: Meflecto-ն աշխարհում առաջին ճկունություն ապահովող համակարգն է՝ ներկառուցված պոչիկների ներսում և նպաստում է ակնոցի հարմարավետ կրմանն ու քունքերի ճնշումից ազատմանը: Ակնոցը նաև աչքի է ընկնում յուրահատուկ կամրջակի ձևով (կողպեքի անցքի նմանողությամբ) և ներկայացնում հինը՝ ժամանակից շնչով:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ














































