Persol | 5004ST 8004/32
Կոդ: 00-0033886



Դեմքի ձևը
Իտալական Persol բրենդի եզակի և ոճային դիզայներական լուծումները դարձրել են ապրանքանիշը լեգենդար և իտալական դիզայնի, որակի ու հավերժական նրբագեղության խորհրդանիշ:
5004ST 8004/32 մոդելի արևային ակնոցը ունի վեցանկյունաձև շրջանակ՝ փայլատ սև երանգով, իսկ ոսպնյակները պատրաստված են քվարցից (հանքային բյուրեղից), որոնք ակնոցը պաշտպանում են քերծվածքներից և խազերից: Դրանք ունեն մոխրագույն երանգ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պատրաստված լինելով գերթեթև և երկարադիմացկուն տիտանից՝ այս մոդելը կրում է Persol-ի խորհրդանշական հատկանիշները, ներառյալ լեգենդար արծաթագույն աղեղանման նշանը և Meflecto համակարգը։ Meflecto-ն աշխարհում առաջին ճկունություն ապահովող համակարգն է՝ ներկառուցված պոչիկների ներսում և նպաստում է ակնոցի հարմարավետ կրմանն ու քունքերի ճնշումից ազատմանը: Քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































