Persol | 3316-S 95/31
Կոդ: 00-0033873



Դեմքի ձևը
Իտալական Persol բրենդի եզակի և ոճային դիզայներական լուծումները դարձրել են ապրանքանիշը լեգենդար և իտալական դիզայնի, որակի ու հավերժական նրբագեղության խորհրդանիշ:
3316-S 95/31 մոդելի արևային ակնոցի ոսպնյակները պատրաստված են քվարցից (հանքային բյուրեղից), որի շնորհիվ դրանք պաշտպանված են լինում քերծվածքներից և խազերից: Դրանք ունեն կանաչ երանգ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պատրաստված լինելով ցելյուլոզայի ացետատից (թեթև և հիպոալերգիկ պլաստիկ)՝ այս մոդելը կրում է Persol-ի խորհրդանշական հատկանիշները, ներառյալ լեգենդար արծաթագույն աղեղանման նշանը և Meflecto համակարգը։ Meflecto-ն աշխարհում առաջին ճկունություն ապահովող համակարգն է՝ ներկառուցված պոչիկների ներսում և նպաստում է ակնոցի հարմարավետ կրմանն ու քունքերի ճնշումից ազատմանը: Ակնոցը նաև աչքի է ընկնում յուրահատուկ կամրջակի ձևով (կողպեքի անցքի նմանողությամբ) և ներկայացնում հինը՝ ժամանակից շնչով:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































