
Persol | 3314-S 95/31
Կոդ: 00-0033922



Դեմքի ձևը
Իտալական Persol բրենդի եզակի և ոճային դիզայներական լուծումները դարձրել են ապրանքանիշը լեգենդար և իտալական դիզայնի, որակի ու հավերժական նրբագեղության խորհրդանիշ:
3314-S 95/31 մոդելի արևային ակնոցի ոսպնյակները պատրաստված են քվարցից (հանքային բյուրեղից), որի շնորհիվ դրանք պաշտպանված են լինում քերծվածքներից և խազերից: Դրանք ունեն կանաչ երանգ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պատրաստված լինելով ցելյուլոզայի ացետատից (թեթև և հիպոալերգիկ պլաստիկ)՝ այս մոդելը կրում է Persol-ի խորհրդանշական հատկանիշները, ներառյալ լեգենդար արծաթագույն աղեղանման նշանը և Meflecto համակարգը։ Meflecto-ն աշխարհում առաջին ճկունություն ապահովող համակարգն է՝ ներկառուցված պոչիկների ներսում և նպաստում է ակնոցի հարմարավետ կրմանն ու քունքերի ճնշումից ազատմանը: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































