Persol | 3310-S 24/B1
Կոդ: 00-0033918



Դեմքի ձևը
Իտալական Persol բրենդի եզակի և ոճային դիզայներական լուծումները դարձրել են ապրանքանիշը լեգենդար և իտալական դիզայնի, որակի ու հավերժական նրբագեղության խորհրդանիշ:
3310-S 24/B1 մոդելի արևային ակնոցը ունի pilot շրջանակ՝ սև և շագանակագույն երանգների համադրությամբ, իսկ ոսպնյակները պատրաստված են քվարցից (հանքային բյուրեղից), որի շնորհիվ դրանք պաշտպանված են լինում քերծվածքներից և խազերից: Ոսպնյակները ունեն մուգ մոխրագույն երանգ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պատրաստված լինելով ցելյուլոզայի ացետատից (թեթև և հիպոալերգիկ պլաստիկ)՝ այս մոդելը կրում է Persol-ի խորհրդանշական հատկանիշները, ներառյալ լեգենդար արծաթագույն աղեղանման նշանը և Meflecto համակարգը։ Meflecto-ն աշխարհում առաջին ճկունություն ապահովող համակարգն է՝ ներկառուցված պոչիկների ներսում և նպաստում է ակնոցի հարմարավետ կրմանն ու քունքերի ճնշումից ազատմանը: Ակնոցը նաև աչքի է ընկնում յուրահատուկ կամրջակի ձևով (կողպեքի անցքի նմանողությամբ) և ներկայացնում հինը՝ ժամանակից շնչով:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































