Առկա է
MOREL | 80098A PN05

MOREL | 80098A PN05

Կոդ: 00-0032608

48,300 AMD69,000 AMD
1
ԲրենդMOREL
ՆյութԱցետատ, Չժանգոտվող պողպատ
Շրջանակի գույնԲորդո
Ակնոցի ոսպնյակի չափ54mm
Կամրջակի չափ17mm
Պոչիկի չափ140mm

Դեմքի ձևը

Օվալ

Ֆրանսիական MOREL ապրանքանիշն ունի ակնոցների պատրաստման ավելի քան 140 տարվա պատմություն, որի ընթացքում ապրանքանիշը մշտապես կատարելագործվել է, հանդես եկել ակնոցների պատրաստման նորարարական տեխնոլոգիաներով և դիզայներական նոր լուծումներով։ 

Azur հավաքածուի 80098A PN05 մոդելը ունի թիթեռնիկաձև (butterfly) շրջանակ՝ սև և գինեգույն երանգների համադրությամբ, թեթև ու չժանգոտվող պողպատից պոչիկներ, իսկ դրանց ծայրերը ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ) են պատրաստված և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Ակնոցը ունի շագանակագույն երանգով, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող երրորդ կատեգորիայի ոսպնյակներ, ինչը նշանակում է, որ Ձեր աչքերը 100%-ով պաշտպանված են վտանագավոր ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են և պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Հեռախոսահամարը պատճենվեց
MOREL | 80098A PN05 | Lumiere