MOREL | 80080A PD11
Կոդ: 00-0028692



Դեմքի ձևը
Ֆրանսիական MOREL ապրանքանիշն ունի ակնոցների պատրաստման ավելի քան 140 տարվա պատմություն, որի ընթացքում ապրանքանիշը մշտապես կատարելագործվել է, հանդես եկել ակնոցների պատրաստման նորարարական տեխնոլոգիաներով և դիզայներական նոր լուծումներով։
Azur հավաքածուի 80080A PD11 մոդելը ունի թիթեռնիկաձև (butterfly) շրջանակ՝ ոսկեգույն և թափանցիկ վարդագույն երանգներով, թեթև ու երկարադիմացկուն մետաղե պոչիկներ, իսկ դրանց ծայրերը ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ) են պատրաստված և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Ակնոցը ունի շագանակագույն երանգով, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող երրորդ կատեգորիայի ոսպնյակներ, ինչը նշանակում է, որ Ձեր աչքերը 100%-ով պաշտպանված են վտանագավոր ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են և պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ




















































