
MOREL | 80062A BM06
Կոդ: 00-0032602



Դեմքի ձևը
Ֆրանսիական MOREL ապրանքանիշն ունի ակնոցների պատրաստման ավելի քան 140 տարվա պատմություն, որի ընթացքում ապրանքանիշը մշտապես կատարելագործվել է, հանդես եկել ակնոցների պատրաստման նորարարական տեխնոլոգիաներով և դիզայներական նոր լուծումներով։
Azur հավաքածուի 80062A BM06 մոդելը ունի վեցանկյունաձև շրջանակ՝ շագանակագույն և կապույտ երանգների համադրությամբ, թեթև ու երկարադիմացկուն մետաղե պոչիկներ, իսկ դրանց ծայրերը ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ) են պատրաստված և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Ակնոցը ունի շագանակագույն երանգով, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող երրորդ կատեգորիայի ոսպնյակներ, ինչը նշանակում է, որ Ձեր աչքերը 100%-ով պաշտպանված են վտանագավոր ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են և պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































