
INVU | B2317A
Կոդ: 00-0031815



Դեմքի ձևը
Շվեյցարական INVU ապրանքանիշը հայտնի է պոլարիզացված արևային ոսպնյակների պատրաստման բարձրորակ նյութերի և նորարարական տեխնոլոգիաների համադրմամբ, որոնց արդյունքը նորաձև և որակյալ ակնոցներն են: Բրենդի կոնցեպտը հիմնված է այն սկզբունքի վրա, որ բարձրորակ ակնոցները պետք է մատչելի լինեն բոլորի համար: INVU B2317A արևային ակնոցն ունի քառակուսաձև շրջանակ՝ փայլատ սև գույնով։ Մոխրագույն երանգ ունեցող ոսպնյակները ստեղծված են նորարարական տեխնոլոգիայով և կպաշտպանեն Ձեր աչքերը արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ ուլտրա պոլարիզացված լինելու շնորհիվ դրանք կպաշտպանեն Ձեր աչքերը տարբեր մակերեսներից արտացոլվող (ջուր, ձյուն և այլն) արևի ճառագայթներից։ Պոչիկների վրա արծաթագույնով նշված է INVU ապրանքանիշի անվանումը, որը ավելի շքեղ և գրավիչ է դարձնում ակնոցը: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































