
INVU | B1204B
Կոդ: 00-0027695



Դեմքի ձևը
Շվեյցարական INVU ապրանքանիշը հայտնի է պոլարիզացված արևային ոսպնյակների պատրաստման բարձրորակ նյութերի և նորարարական տեխնոլոգիաների համադրմամբ, որոնց արդյունքը նորաձև և որակյալ ակնոցներն են: Բրենդի կոնցեպտը հիմնված է այն սկզբունքի վրա, որ բարձրորակ ակնոցները պետք է մատչելի լինեն բոլորի համար:
INVU B1204B արևային ակնոցն ունի pilot շրջանակի ձև և կրկնակի կամրջակ։ Այն պատրաստված է բարձրորակ մետաղից և թերմոպլաստիկից, իսկ պոչիկների ծայրերի պլաստիկի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Կանաչ ոսպնյակները ստեղծված են նորարարական տեխնոլոգիայով և ունեն 100% պաշտպանություն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ ուլտրա պոլարիզացված լինելու շնորհիվ դրանք կպաշտպանեն Ձեր աչքերը տարբեր մակերեսներից արտացոլվող (ջուր, ձյուն և այլն) արևի ճառագայթներից։ Պոչիկների վրա նշված INVU ապրանքանիշի անվանումը ավելի շքեղ և գրավիչ է դարձնում ակնոցը: Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































