Առկա է
INVU | B1021B

INVU | B1021B

Կոդ: 00-0027705

20,300 AMD29,000 AMD
1
ԲրենդINVU.
ՆյութՄետաղ, Պլաստիկ
Շրջանակի գույնRose gold
Ակնոցի ոսպնյակի չափ57mm
Կամրջակի չափ16mm
Պոչիկի չափ142mm

Դեմքի ձևը

ԿլորՕվալ

Շվեյցարական INVU ապրանքանիշը հայտնի է պոլարիզացված արևային ոսպնյակների պատրաստման բարձրորակ նյութերի և նորարարական տեխնոլոգիաների համադրմամբ, որոնց արդյունքը նորաձև և որակյալ ակնոցներն են: Բրենդի կոնցեպտը հիմնված է այն սկզբունքի վրա, որ բարձրորակ ակնոցները պետք է մատչելի լինեն բոլորի համար: 

INVU B1021B արևային ակնոցն ունի վեցանկյունաձև (hexagonal), վարդագույն երանգ ունեցող ոսկեգույն շրջանակ։ Այն պատրաստված է բարձրորակ մետաղից և թերմոպլաստիկից, իսկ պոչիկների ծայրերի պլաստիկի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Վարդագույն ոսպնյակները ստեղծված են նորարարական տեխնոլոգիայով և ունեն 100% պաշտպանություն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ ուլտրա պոլարիզացված լինելու շնորհիվ դրանք կպաշտպանեն Ձեր աչքերը տարբեր մակերեսներից արտացոլվող (ջուր, ձյուն և այլն) արևի ճառագայթներից։ Ակնոցը ունի պոչիկները և ոսպնյակի շրջանակը միացնող զսպանակավոր ամրացում, որը ապահովում է հավասարակշռություն՝ պաշտպանելով ակնոցը դեֆորմացումից։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Հեռախոսահամարը պատճենվեց
INVU | B1021B | Lumiere