
GUESS | GU 7886 52F
Կոդ: 00-0033578



Դեմքի ձևը
Guess ապրանքանիշը առանձնանում է իր երիտասարդ և գունագեղ ոճերով։ Բրենդը մշտապես հանդես է գալիս օպտիկական շրջանակների և արևային ակնոցների թրենդային դիզայններով՝ լինելով որակի և երիտասարդության սիմվոլ։
GU 7886 52F մոդելի ամբողջական շրջանակով ակնոցը պատրաստված է ամուր, դիմացկուն մետաղից և պլաստիկից: Շագանակագույն և սև երանգների համադրությամբ քառակուսաձև շրջանակը և ոսկեգույն պոչիկները ավելի են ընդգծում կանացի հմայքը և նրբագեղությունը։ Պոչիկները ունեն պլաստիկե ծայրեր, որոնք ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Ապրանքանիշի հայտնի «G» լոգոն, օվալաձև ոսկեգույն շրջանակների մեջտեղում լինելով, միավորում է պոչիկների երկու մասերը․ այս նուրբ դետալը ակնոցին հաղորդում է գրավչություն և շքեղություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































