GUCCI | GG 1310S 001
Կոդ: 00-0034307



Դեմքի ձևը
Իտալական Gucci ապրանքանիշը 1921 թվականից մինչ օրս համարվում է աշխարհի առաջատար շքեղ ապրանքանիշերից մեկը։ Նորաձևության տան հարյուրամյա ժառանգությունը կրելով՝ Gucci ակնոցների հավաքածուները շարունակում են վերաիմաստավորել շքեղության և նորաձևության ընկալումները՝ միավորելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ստեղծագործական ոգին, իտալական բարձրորակությունն ու նորարարությունը։
GG 1310S 001 արևային ակնոցն ունի pilot շրջանակի ձև՝ կրկնակի կամրջակով և քառակուսաձև ոսպնյակներով։ Շրջանակի դիմային հատվածը՝ սև երանգով, պատրաստված է բարձրորակ և թեթև պլաստիկից, իսկ մուգ արծաթագույն պոչիկները և կամրջակները մետաղից են: Մուգ մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պոչիկների վրա նշված «GG» լոգոն ավելի շքեղ և գրավիչ է դարձնում ակնոցը։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































