
GUCCI | GG 1255S 001
Կոդ: 00-0034303



Դեմքի ձևը
Իտալական Gucci ապրանքանիշը 1921 թվականից մինչ օրս համարվում է աշխարհի առաջատար շքեղ ապրանքանիշերից մեկը։ Նորաձևության տան հարյուրամյա ժառանգությունը կրելով՝ Gucci ակնոցների հավաքածուները շարունակում են վերաիմաստավորել շքեղության և նորաձևության ընկալումները՝ միավորելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ստեղծագործական ոգին, իտալական բարձրորակությունն ու նորարարությունը։
GG 1255S 001 արևային ակնոցն ունի թիթեռնիկաձև (butterfly) շրջանակ և պատրաստված է բարձրորակ, թեթև ու հիպոալերգիկ պլաստիկից՝ ացետատից: Մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Հաստ պոչիկների վրա փորագրված է ապրանքանիշի ոսկեգույն լոգոն, որը ավելի շքեղ և գրավիչ է դարձնում ակնոցը։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































