
George Piralli | I771C1
Կոդ: 00-00044374



Դեմքի ձևը
Վրացական George Piralli ապրանքանիշը 2006 թվականից ի վեր ներկայացնում է օպտիկական շրջանակների և արևային ակնոցների լայն տեսականի, որոնք համատեղում են բարձրորակությունը և բազմազանությունը՝ լինելով ունիվերսալ և մեծամասնության կողմից սիրելի:
I771C1 մոդելի ամբողջական շրջանակով արևային ակնոցը պատրաստված է թեթև և երկարադիմացկուն մետաղից ու պլաստիկից։ Ոսպնյակները հանդես են գալիս մոխրագույն երանգով և ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Կլոր ոսպնյակներով շրջանակի դիմային հատվածը աչքի է ընկնում բաց մոխրագույն երանգով և հայելային էֆեկտով։ Պոչիկների ծայրերը պատրաստված են պլաստիկից՝ մուգ մոխրագույն և սպիտակ գույների յուրահատուկ համադրությամբ։ Դրանց շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































