
George Piralli | I 961C2 Clip-Ons
Կոդ: 00-00045054



Դեմքի ձևը
Վրացական George Piralli ապրանքանիշը 2006 թվականից ի վեր ներկայացնում է օպտիկական շրջանակների և արևային ակնոցների լայն տեսականի, որոնք համատեղում են բարձրորակությունը և բազմազանությունը՝ լինելով ունիվերսալ և մեծամասնության կողմից սիրելի: I 961C2 մոդելը ունի clip-on արևային ոսպնյակներով առանձին շրջանակ, որը կպչում է օպտիկական ակնոցին՝ այդպիսով տալով հնարավորություն համատեղել և՛ օպտիկական ուժ ունեցող ակնոցը, և՛ արևային ակնոցը։ I 961C2 մոդելի ամբողջական շրջանակով ակնոցը պատրաստված է թեթև և երկարադիմացկուն պլաստիկից։ Ոսպնյակները հանդես են գալիս մոխրագույն երանգով և ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Cat-eye շրջանակի ձևը՝ փայլատ մուգ կապույտով և պոչիկների վրա նշված ապրանքանիշի անվանումը ավելի են ընդգծում կանացի հմայքը և նրբագեղությունը՝ ակնոցին հաղորդելով գրավչություն և շքեղություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































