
George Piralli | 2170C1
Կոդ: 00-0027918



Դեմքի ձևը
Վրացական George Piralli ապրանքանիշը 2006 թվականից ի վեր ներկայացնում է օպտիկական շրջանակների և արևային ակնոցների լայն տեսականի, որոնք համատեղում են բարձրորակությունը և բազմազանությունը՝ լինելով ունիվերսալ և մեծամասնության կողմից սիրելի:
2170C1 մոդելի ամբողջական շրջանակով արևային ակնոցը պատրաստված է թեթև և երկարադիմացկուն պլաստիկից։ Մուգ մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Օվալաձև շրջանակը արտաքին հատվածից ունի փայլեցված սև գույն, իսկ պոչիկների ներսի հատվածը աչքի է ընկնում սպիտակ և սև երանգների համադրությամբ, որը ակնոցին հաղորդում է գրավչություն և էլեգանտություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ




















































