
Emporio Armani | EA 4058 5653/9A 58
Կոդ: 00-00047999



Դեմքի ձևը
Երանգների և դիզայնի նրբագեղությունը բնորոշում են Emporio Armani ապրանքանիշի ակնոցների հավաքածուները: Բրենդի կողմից ներկայացված ակնոցները մշտապես եղել են եզակի՝ թե՛ դիզայնի, և թե՛ պատրաստման նյութերի ընտրության հարցում: Emporio Armani բրենդի EA 4058 5653/9A 58 ամբողջական և քառակուսի շրջանակով ակնոցը ունի փայլատ սև գույն, իսկ պոչիկների վրա գրված Emporio Armani բրենդի անվանումը հաղորդում է լրացուցիչ գրավչություն և շքեղություն։ Ոսպնյակները հանդես են գալիս կանաչ երանգով և 100%-ով պաշտպանում են Ձեր աչքերը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Շրջանակը պատրաստված է ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ), որը ապահովում է ամրություն և հարմարավետություն կրման ժամանակ։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































