
Emporio Armani | EA 4115 5854/1W 54 Clip-Ons
Կոդ: 00-00043223



Դեմքի ձևը
Երանգների և դիզայնի նրբագեղությունը բնորոշում են Emporio Armani ապրանքանիշի ակնոցների հավաքածուները: Բրենդի կողմից ներկայացված ակնոցները մշտապես եղել են եզակի՝ թե՛ դիզայնի, և թե՛ պատրաստման նյութերի ընտրության հարցում: Emporio Armani ապրանքանիշի EA 4115 5854/1W 54 մոդելը ունի արևային ոսպնյակներով clip-on շրջանակներ, որոնք կպչում են օպտիկական ակնոցին՝ այդպիսով տալով հնարավորություն համատեղել և՛ օպտիկական ուժ ունեցող ակնոցը, և՛ արևային ակնոցը։ Այս ամբողջական և ուղղանկյունաձև շրջանակով ակնոցը ունի փայլատ մուգ կապույտ և կարմիր գույն, իսկ պոչիկների վրա նշված է Emporio Armani բրենդի արծվի լոգոն, որը հաղորդում է լրացուցիչ գրավչություն և շքեղություն։ Clip-on շրջանակների ոսպնյակները հանդես են գալիս երկու գույներով՝ կապույտ և կարմիր և 100%-ով պաշտպանում են Ձեր աչքերը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Clip-on շրջանակներից մեկը փայլատ կապույտ է երանգով է, իսկ մյուսը՝ փայլատ կարմիր, ինչը ավելի մեծ հնարավորություն է ստեղծում ակնոցը տարբեր հագուստների հետ համադրելու համար։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ
















































