
Dolce&Gabbana | DG 4399 501/8G
Կոդ: 00-0027884



Դեմքի ձևը
Իտալական Dolce&Gabbana բրենդը առանձնանում է իր ոճային ինքնատիպությամբ և միաժամանակ բարձրակարգ և որակյալ արտադրանքով։
DG 4399 501/8G արևային ակնոցը ունի ոսպնյակները ամբողջությամբ եզերող շրջանակ և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից 100%-ով պաշտպանող մոխրագույն ոսպնյակներ։ Butterfly (թիթեռնիկաձև) շրջանակի ձևի, փայլուն սև շրջանակի և ոսկեգույն բարակ պոչիկների համադրությունը ավելի է ընդգծում կանացի հմայքը և նրբագեղությունը։ Մետաղե պոչիկները ունեն պլաստիկե ծայրեր, որոնք ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում, իսկ դրանց վրա նշված Dolce&Gabbana անունը հաղորդում է լրացուցիչ գրավչություն և շքեղություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































