Burberry | BE 4397-U 3001/87
Կոդ: 00-0033892



Դեմքի ձևը
Բրիտանական նորաձևության առաջին անունը լինելով՝ Burberry ապրանքանիշի ակնոցները կրում են 150-ամյա հարուստ ժառանգություն՝ համադրված նորարարական լուծումներով և վարպետությամբ: Burberry ակնոցները պատրաստվում են Իտալիայում՝ բարձրորակ նյութերով, ինչպիսիք են հիպոալերգիկ ացետատը և երկարադիմացկուն մետաղը՝ ապահովելով կրման հարմարավետություն և հուսալիություն:
BE 4397-U 3001/87 արևային ակնոցն ունի ամբողջական, քառակուսաձև շրջանակ՝ փայլուն սև երանգով։ Մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Շրջանակը պատրաստված է երկարադիմացկուն և թեթև պլաստիկից (ացետատից), իսկ պոչիկների վրա փայլատ սևով նշված ապրանքանիշի անվանումը ակնոցին հաղորդում է գրավչություն և շքեղություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































