
Burberry | BE 4369 3001/87
Կոդ: 00-0031969



Դեմքի ձևը
Բրիտանական նորաձևության առաջին անունը լինելով՝ Burberry ապրանքանիշի ակնոցները կրում են 150-ամյա հարուստ ժառանգություն՝ համադրված նորարարական լուծումներով և վարպետությամբ: Burberry ակնոցները պատրաստվում են Իտալիայում՝ բարձրորակ նյութերով, ինչպիսիք են հիպոալերգիկ ացետատը և երկարադիմացկուն մետաղը՝ ապահովելով կրման հարմարավետություն և հուսալիություն:
BE 4397-U 3001/87 արևային ակնոցը աչքի է ընկնում շրջանակի կլորավուն դիմային հատվածով և փայլուն սև երանգով։ Մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Շրջանակը պատրաստված է պրոպիոնատից՝ նեյլոնե հիմքով պլաստիկ, որն ամուր է, ճկուն, թեթև և հիպոալերգիկ: Պոչիկների վրա մոխրագույնով նշված ապրանքանիշի անվանումը ակնոցին հաղորդում է գրավչություն և շքեղություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































