
Burberry | BE 4344 3001/87
Կոդ: 00-00049649



Դեմքի ձևը
Բրիտանական նորաձևության առաջին անունը լինելով՝ Burberry ապրանքանիշի ակնոցները կրում են 150-ամյա հարուստ ժառանգություն՝ համադրված նորարարական լուծումներով և վարպետությամբ: Burberry ակնոցները պատրաստվում են Իտալիայում՝ բարձրորակ նյութերով, ինչպիսիք են հիպոալերգիկ ացետատը և երկարադիմացկուն մետաղը՝ ապահովելով կրման հարմարավետություն և հուսալիություն:
BE 4344 3001/87 արևային ակնոցն ունի ամբողջական, թիթեռնիկաձև, սև շրջանակ։ Մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Շրջանակը պատրաստված է հիպոալերգիկ և թեթև պլաստիկից (ացետատից), իսկ պոչիկների վրա փորագրված է ապրանքանիշի ոսկեգույն լոգոն, որը ակնոցին հաղորդում է գրավչություն և շքեղություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































